Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում երիտասարդների զգալի հատվածը գործազուրկ է ու չամուսնացած

Հայաստանում երիտասարդների զգալի հատվածը գործազուրկ է ու չամուսնացած
11.07.2014 | 19:24

Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր լինել հատկապես երիտասարդների շրջանում: Աշխարհի բնակչության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված այսօրվա ասուլիսում այս տվյալն է փաստել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Եթե աղքատության միջին ցուցանիշը Հայաստանում 32,4% է, ապա մինչև 24 տարեկանների շրջանում այն կազմում է 34%: Գործազուրկ է 18-30 տարեկանների 18,7%-ը, 20-24 տարեկանների մինչև 23,4%-ը, այն դեպքում, երբ հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը 15,4 % է:
Անցնելով աշխարհում բնակչության «դինամիկային», Հայրապետյանն ընդգծեց, որ աշխարհում 1,8 միլիարդ մարդ մինչև 24 տարեկան է, 69 միլիոն դեռահաս աշխարհում չի ստանում կրթություն: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում: Հայաստանում մինչև 24 տարեկան երիտասարդները 16,5%-ն են կազմում կամ 500 000 մարդ:
Խոսելով ամուսնական միջին տարիքի մասին, Հայրապետյանը շեշտեց, որ 2001-ին կանանց ամուսնության միջին տարիքը 22-ն է եղել, տղամարդկանց` 26-ը, իսկ 2012-ին` կանանց 25, իսկ տղամարդկանց` 28: «Եթե տղաների մոտ չամուսնանալու պատճառների մեջ գերակշռում են սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա կանայք ձգտում են զարգանալ, կրթվել և դժվարանում են համապատասխան զույգ ընտրելու հարցում»,- վստահեցրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը: Ավելին, Հայաստանում ամուսնացած չէ քսանյոթից քսանինը տարեկանների մեկ քառորդը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ